ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում մեկ տարի առաջ սպանված Մայքլ Բրաունի հիշատակին նվիրված երթ է անցկացվում
International newstert.am-ը գրում է.
ԱՄՆ Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում սգո երթ է անցկացվում` ի հիշատակ սպիտակամորթ ոստիկանի կրակոցից մահացած սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի: Ողբերգությունը տեղի ունեցել մեկ տարի առաջ:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` «լուռ երթ» խորագրով ակցիային մասնակցում են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում են ինչպես սպիտակամորթ, այնպես էլ սևամորթ քաղաքացիներ:
Երթից առաջ, որն սկսվել է տեղի ժամանակով 12:02-ին` այն պահին, երբ Մայքլ Բրաունի վրա կրակել էին, մասնակիցները լռությամբ հարգել են նրա հիշատակը 4.5 րոպե, այնքան, որքան դեռահասի դին մնացել էր փողոցում ընկած մինչև, որ նրան տարել էին:
Երթը կազմակերպել է մահացած Բրաունի հայրը` Մայքլ Բրաուն ավագը: Երթն սկսվել է սպանության վայրից և կընթանա դեպի քաղաքային եկեղեցիներից մեկը, որտեղ ավելի ուշ ոգեկոչման պատարագ կմատուցվի: