Ստամբուլում երկու ահաբեկիչ է զոհվել
International newsԹուրքական իրավապահ մարմինները Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում ահաբեկիչների կողմից ոստիկանական կենտրոնի վրա գործած հարձակումից հետո կարողացել են չեզոքացնել մեկ ահաբեկչի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, ոստիկանության և ահաբեկի չների միջև բախման արդյունքում մեկ ահաբեկիչ սպանվել է:
Հաղորդվում է, որ մեկ այլ ահաբեկիչ սպանվել է ոստիկանական կենտրոնի վրա ռումբ նետելու ժամանակ, երբ այդ ռումբը պայթել է անմիջապես նրա ձեռքում:
Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասումօգոստոսի 10-ի վաղ առավոտյանահաբեկչական հարձակում է տեղի ունեցելոստիկանական կենտրոնի վրա: Ահաբեկիչները ռումբ են կիրառել եռահարկ ոստիկանական շենքի վրա հարձակման ժամանակ,ինչի հետևանքով շինության մի մասում հրդեհ է բռնկվել, որն էլ շինության մասնակի փլուզման պատճառ է դարձել:Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 5 ոստիկան և 2 քաղաքացի, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որվնասներ են կրել նաև շենքի հարակից տարածքում գտնվող ավտոմեքենաները և այլ շինությունները: