Քուրդ զինյալները հարձակվել են թուրքական ռազմական ուղղաթիռի վրա
International newsԹուրքիայի Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրակել են ռազմական ինքնաթիռի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Սիկորսկի» ռազմական ուղղաթիռի վրա քուրդ զինյալները կրակել են ականանետներից: Հարձակման հետևանքով մեկ թուրք զնվոր ծանր վիրավորվել է և տավել հիվանդանոց:
Կատարվածից հետո անվտանգության մարմիններն այս շրջանում լայնածավալ գործողություններ են սկսել, որին մասնակցող օդուժը սկսել է ռմբակոծել այդ տարածքները: