Դավութօղլուն «Թվիթեր»-ում սկսել է հետևել քեմալական կուսակցության առաջնորդին
International newsԹուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում սկսել է հետևել ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվականը:
Թուրքական լրատվականները կատարվածն ուշագրավ են համարում երկրում կոալիցիոն կառավարություն կազմելու գործընթացում իշխող և ընդդիմադիր քեմալական կուսակցությունների միջև ընթացքող բանակցությունների համատեքստում:
Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8տոկոսը, ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներզբաղեցնել խորհրդարանում: Այս պատճառով Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու հ ամար սկսեց բանակցել 10 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունների՝քեմակալան Հանրապետական ժողովրդաական (ՀԺԿ), Ազգայնականշարժում և քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ: Բանակցությունների ընթացքը բացառեց քրդական կամ ազգայնական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Արդյունքում իշխող կուսակցությունը և քեմալականները նախապես ընտրված պատվիրակությունների մակարդակով 5 հանդիպում անցկացրին՝ քննարկելու կոալիցիա կազմելու շուրջ երկու կողմերի նախապայմաններն ու ցանկությունները: Բանացկող պատվիրակությունների առաքելության ավարտից հետո նախատեսվում է, որ Դավութօղլուն և Քըլըչդարօղլուն օգոստոսի 10-ին կրկին կհանդիպեն բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու կոալիցիա կազմելու հավանականությունը: