Մեծ Բրիտանիայում համատարած ստուգումներ են սկսում անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար
International newsՄեծ Բրիտանիայի իշխանությունները գործատուների համատարած ստուգումներ են անցկացնելու անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է "The Times" թերթը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրների:
Միգրացիոն ծառայության աշխատակիցները հատուկ ուշադրություն են դարձնելու շինարարական ընկերությունների, ինչպես նաեւ այն ֆիրմաների ստուգումների վրա, որոնք աշխատանքի են վարձում հիվանդապահների եւ հավաքարարների: «Իրավախախտ գործատուների գործողությունները, որոնք աշխատանքի ընդունելիս նախընտրությունը տալիս են անօրինական միգրանտներին, այլ ոչ թե Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին եւ նրանց, ովքեր աշխատանքի իրավունք են ստացել, բերում են աշխատավարձի նվազման»,-թերթին տված հարցազրույցում ասել Է ներքին գործերի նախարարի՝ ներգաղթի հարցերով օգնական Ջեյմս Բրոքենշիրը:
Աշնանը նշանակված Է ներգաղթի վերաբերյալ նոր օրենքի դրույթների հրապարակումը, նշում Է հրատարակությունը: Այն ուղղվելու Է ստվերային տնտեսության դեմ պայքարին, որտեղ ամենից հաճախ գործի են դրված անօրինական միգրանտները, որոնց գործատուները նախընտրում են նրանց աշխատանքի ցածր արժեքի պատճառով: Օրենքը նաեւ անօրինականորեն երկրում գտնվող քաղաքացիներին չի թույլատրելու հաշիվներ բացել բանկերում, ստանալ վարորդական իրավունքներ, ինչպես նաեւ վարկատուներին պարտավորեցնելու Է ստուգել այն կենվորների կարգավիճակը, ում բնակարան Է տրվում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Եվրամիության տարածքում հայտնված աֆրիկացի միգրանտների հոսքը սպառնում է ԵՄ-ի երկրների սոցիալական ապահովության համակարգին եւ կենսամակարդակին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ի վիճակի չէ «տեղավորել աֆրիկացի միլիոնավոր միգրանտների»: Հեմոնդը նաեւ ասել է, որ Եվրոպայում սահմանների անվտանգության ճգնաժամը կարող է լուծվել միայն բոլոր նրանց հայրենադարձման ճանապարհով, ովքեր իրավունք չունեն ապաստան պահանջել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: