Եմենի կառավարության 5 նախարարներ վերադարձել են Ադեն քաղաք
International newsԵմենի կառավարության հինգ նախարարներ այսօր` օգոստոսի 10-ին, ժամանել են Եմենի տնտեսական մայրաքաղաք Ադեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ադեն ծովափնյա քաղաքը, որը գտնվում է երկրի հարավում, հուլիսի կեսերին ազատագրվել է շիական « Անսար Ալլահ» շարժման կողմից: Վերահսկողություն հաստատելուց հետո Եմենի կառավարության մի քանի անդամներ, այդ թվում վարչապետ Խալեդ Բահահը վերադարձել էին այնտեղ:
Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայում և այնտեղից գործունեություն ծավալել:
Տեղեկություններ կան, որ նախագահի կողմնակից ուժերը տարածքներ են գրավել Իբ նահանգում: Բայց դրանից վերսկսվել են բախումները մայրաքաղաք Արհաբ շրջանում, որի ժամանակ 14 շիաներ են սպանվել:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան:Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել:Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ինշիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան ԱրաբիանԲահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ»գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: