Իսպանիայի պետական պարտքը հասել է 1 տրիլիոն եվրոյի բարձրակետին
International newsԻսպանիայի պետական պարտքը նոր բարձրակետի է հասել: Այն արդեն գնահատվում է 1,046 տրիլիոն եվրո:
Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցերը, համաձայն Իսպանիայի Ազգային վիճակագրության ինստիտուտի, միայն արտաքին պարտքի տոկոսները մարելու համար յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում 720 եվրո:
Սա 72 եվրոյով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից, մինչդեռ գործազրկությունը շարունակում է աճել եւ ըստ պաշտոնական տվյալների՝ արդեն հասնում է 20 տոկոսի: Ներկայում Իսպանիայի կառավարությունը մտադիր է մարել պետական պարտքի մի մասը` 33,49 միլիարդ եվրո: Ի դեպ, թիվը մի քանի միլիարդով գերազանցում է Իսպանիայի բյուջեի սոցիալական մասը, որի մեջ ընդգրկվում են առողջապահությանը, սոցվճարներին եւ գործազրկության դեմ պայքարին ուղղված միջոցները: