Վրաստանի ԱԳՆ-ն Շվեյցարիայի դեսպանատան միջոցով նոտա է հղել ՌԴ-ին
International newsՎրաստանի արտաքին գործերի նախարարությունը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, փաստաթղթում նշվում է հուլիս ամսին ՌԴ-ի կողմից Վրաստանի Ցխինվալի շրջանում, այն է՝ Հարավային Օսիայում, սահմանի խախտման դեպքերի մասին: Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այս առնչությամբ նշել, որ իրենք դեռևս հետաքննում են միջադեպը: