Ժնեւում Լիբիայի հարցով երկօրյա քննարկումներ են հրավիրվել
International newsԼիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու վերաբերյալ քննարկումների նոր փուլի մեկնարկը կտրվի օգոստոսի 11-ին Ժնեւում:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», այս մասին հայտնել են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից: Երկօրյա քննարկումներին լիբիական կողմը կներկայացնեն ավելի քան 30 ներկայացուցիչներ:
Հայտնի է, որ ՄԱԿ-ում Լիբիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Բերնադինո Լեոն Ժնեւ է ժամանելու կեսգիշերին: Երեքշաբթի առավոտյան նախատեսված են առաջին քննարկումները: ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ երկրների պատվիրակություններն արդեն ժամանում են Ժնեւ, սակայն դեռեւս չկա մասնակից երկրների վերջնական ցանկը: