Թուրքիայում Ռուսաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել` ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով
International newsԹուրքիայի Ադանա նահանգում Ռուսաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել` «Իսլամական պետություն» խմբավորման կազմում ներգրավված լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Hurriet-ը` վկայակոչելով Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունը, որը տարածվել է օգոստոսի 9-ին:
РИА Новости գործակալության հաղորդմամբ` Թուրքիայում ՌԴ դեսպանությունը որևէ տեղեկություն չի ստացել ձերբակալության մասին:
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվում` ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով: Նման դեպք էր գրանցվել հունիսին, երբ ռուս ուսանողուհու էին ձերբակալել, ինչպես նաև օգոստոսի առաջին օրերին, երբ կասկածի տակ էր հայտնվել Դաղստանի 26-ամյա քաղաքացին: