Պետք է ցույց տանք, որ լավագույնը մենք ենք. Էնրիկե
Sport«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլյայի» հետ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
-Վաղը նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումն ենք անցկացնելու, իսկ դա հիանալի հնարավորություն է մեր մարզավիճակը գնահատելու համար: Մենք իսկական չեմպիոնի հետ ենք մրցելու: Տիտղոսի համար խաղը փորձություն է: Տեսնենք՝ ինչպես կխաղանք և կկարողանա՞նք հաղթանակ տոնել:
Ինձ համար նշանակություն չունի՝ մեզ ֆավորի՞տ են համարում, թե՞ ոչ: Խաղադաշտում պետք ցույց տանք, որ լավագույնը մենք ենք: «Սևիլյան» ուժեղ մրցակից է, որի հետ հանդիպումները միշտ են բարդ են եղել: Գիտենք՝ հաղթելու համար պետք է շատ լավ խաղանք: «Սևիլյայում» շատ փոփոխություններ են եղել, և նրանց մարզչի համար հեշտ չէ, իսկ ահա մեզ մոտ նախորդ մրցաշրջանի հետ համեմատած, փոփոխությունները քիչ են:
Վաղը տիտղոս նվաճելու դեպքում մեր ֆուտբոլիստներից ոմանք կարող են ռեկորդներ սահմանել. դա շատ լավ է, չէ՞ որ պատմության մեջ մտնելու հերթական հնարավորությունն է,-Էնրիկեի խոսքերը մեջբերված են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: