ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Չիանստանն ու Արգենտինան անցում են կատարել այնպիսի միջոցառումների գործնական կիրառությանը, որոնք թույլ կտան փոխադարձ առեւտրում էականորեն նվազեցնել դոլարային հաշվարկների մասնաբաժինը եւ ապրանքաշրջանառությունն իրականացնել յուանով: Ըստ այսմ, Արգենտինայի կենտրոնական բանկը եւ Չինաստանի Ժողովրդական բանկը արժութային սվոպ են թողարկում, որը թույլ է տալիս ԿԲ-ների մակարդակով հարթեցնել ազգային արժույթների ուղղակի փոխանակումը՝ շրջանցելով համաշխարհային շուկայում դոլարի փոխարկումից: Այս քայլն չինական ապրանքների արգենտինացի ներկրողներին թույլ կտա վճարումներն իրականացնել յուանով՝ անհրաժեշտության դեպքում ԿԲ-ից չինական արժույթը ստանալով: