Հունաստանի կառավարությունը որոշել է չեղարկել խորհրդարանականների ու նախարարների հարկային արտոնությունները
International newsՀունաստանի կառավարությունը օգոստոսի 10-ի երեկոյան որոշում է ընդունել չեղարկել խորհրդարանականների, նախարարների եւ պետական ընկերությունների ղեկավարների հարկային արտոնությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Mega TV ալիքին, այդ որոշումն ընդունվել է տնտեսական քաղաքականության կառավարական խորհրդի նիստում, որն ընդլայնված կազմով տեղի է ունեցել վարչապետ Ալեքսիս Ցիպ րասի նախագահությամբ:
Ինչպես նշում է Mega-ն, նոր օրենքի ընդունման արդյունքում «նախարարների, փոխնախարարների, նախարարությունների գլխավոր քարտուղարների եւ այլ պաշտոնյաների աշխատավարձերը, ինչպես սպասվում է, կնվազեն 15 տոկոսով, իսկ պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների վարչությունների նախագահների ու անդամների, ինչպես նաեւ անկախ վարչական մարմինների ղեկավարների աշխատավարձերը՝ մոտավորապես 20 տոկոսով»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ներկայում Հունաստանի կառավարությունը միջազգային վարկատուների հետ ավարտում է բանակցությունները շուրջ 86 միլիարդ եվրո ծավալով երրորդ վարկային ծրագրի շուրջ, որն ուղեկցվելու է բարեփոխումների եւ խիստ խնայողության հերթական միջոցառումների վերաբերյալ հուշագրով: