Իզմիրում և Ադանայում կրկին ձերբակալություններ են
International newsԹուրքիայի Իզմիր և Ադանա քաղաքներում հակաահաբեկչական գործողություններ են սկսվել PKK-ի երիտասարդական թևը համարվող Հայրենասեր հեղափոխականների երիտասարդական շարժման (YDG-H) անդամների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական &laq uo;Անադոլու» գործակալությունը:
Իզմիրում շուրջ 500 ոստիկանի մասնակցությամբ իրականացվող գործողության արդյունքում ձերբակալվել է 16 մարդ:
Ադանայում Հայրենասեր հեղափոխականների երիտասարդական շարժման անդամների դեմ իրականացված գործողության հետևանքով ձերբակալվել է 7 մարդ, որից 2-ը՝ կին: