gazeta.ru-ն գրում է, որ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկից ստացել է վարկային տրանսֆերտի առաջին փոխանցումը՝ 500 մլն դոլարի չափով, որը նախատեսվում է ծախսել պետության ֆինանսական հատվածի վերականգնման նպատակով: Վարկը տրամադրվել է 16 տարի ժամկետով: 2014-ի մարտին հաստատվել էր Ուկրաինային Համաշխարհային բանկի ֆինանսական օգնությունը, որի ընդհանուր ծավալը 3,5 մլրդ ԱՄՆ դոլար է: