Իրանի ԱԳՆ ղեկավարը հետաձգել է այցը Թուրքիա
International newsԻրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հետաձգել է այցը Թուրքիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրին:
Տեղեկություններ չկան, թե ինչ ժամկետով է հետաձգվել այցը եւ որն է դրա պատճառը:
Անցյալ շաբաթ Sputnik կայքը, հղում կատարելով Իրանի ԱԳՆ-ին, հայտնել էր, որ արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն Անկարա կժամանի տարածաշրջանի երկրներ կատարելիք շրջագայության շրջանակում, որտեղ կհանդիպի մի շարք չինովնիկների հետ եւ կքննարկի տարբեր հարցեր, այդ թվում` Սիրիայում ճգնաժամը: