Շըրնաքում PKK-ն զինվորի է սպանել
International newsԹուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում թուրքական իրավապահ մարմինների և երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) միջև բախումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Թուրքիայ ի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է ևս մեկ թուրք զինվորի մահվան մասին:
PKK-ի մի խումբ զինյալների կողմից արձակած կրակոցների հետևանքով զինվորը վիրավորվել է և տարվել հիվանդանոց, որտեղ, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել: