Թուրքիայի զինուժը երկրում PKK-ի 17 հենակետ է ռմբահարել
International newsԹուրքիայի զինված ուժերը երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերը ռմբակոծել են օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Թուրքիայի զինուժը հարվածել է երկրի հարավային Հաքքարի նահանգի տարածքում գտնվող PKK-ի 17 հենակետի վրա: Զոհերի կամ վիրավորների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: