Չեխիան Իրաքի տարածքի Քուրդիստանի ինքնավարության իշխանություններին որպես անհատույց ռազմական օգնություն ավելի քան երկու միլիոն դոլարի զինամթերք կտրամադրի անհատույց կարգով: Այդ մասին կիրակի հայտարարել է չեխական դիվանագիտության ղեկավար Լյուբոմիր Զաորալիկը իր հեռուստաելույթի ժամանակ:
Նախարարի խոսքով՝ մատակարարումը կիրականացվի ի պատասխան Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի՝ միջազգային հանրությանն ուղղված՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ջիհադականների դեմ իրենց պայքարում ռազմական օգնություն ցույց տալու մասին խնդրանքի։