Իշխանությունները Իրանի հետ հարաբերությունների հարցում պետք է հանդես գան նախաձեռնողականությամբ. քաղաքագետ Արա Պապյան
PoliticsԻրանի դեմ պատժամիջոցնեերի վերացումը կարող է մեծ հնարավորություններ բերել Հայաստանի համար, սակայն դրանք կարող են այդպես էլ մնալ հնարավորություններ, եթե ճիշտ չօգտագործենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քագաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը՝ խոսելով Հայաստան- Իրան հարաբերությւոնների մասին:
Ըստ Արա Պապյանի՝ Հայաստանը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի Հայաստան-Իրան հարաբերություններում: «Իշխանությունները պետք է հանդես գան որոշակի նախաձեռնությամբ, այն է՝ Վրաստան-Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթգծի գործարկումը: Եթե մենք սա չանենք, կարող ենք ուշանալ»,- նշում է նա:
Ըստ նրա՝ Վրաստանի հետ այս հարցով խնդիրներ չեն առաջանա, իսկ Ադրբեջանը, եթե փորձի խոչընդոտել, ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ խնդիրներ կունենա: Երկրորդ նախաձեռնությունը իրանական գազը ՀՀ տարածքում տարածելն է:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությանը՝ մասնագետը նշեց, որ եթե մենք միայն կախում ունենանք Ռուսաստանից, դրանով ոչինչ չենք շահի, այն էլ այս շրջանում, երբ Ռուսաստանը սնանկանում է: «Իրանի հետ համագործակցելը մեր շահն է, մեր հնարավորությունը»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին՝ քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանի շահերից չի բխում, որ իրանական գազը հասնի Եվրոպա: «Մենք հայտնվում ենք շահերի բախման կիզակետում, Ռուսաստանը ամեն ինչ անելու է, որ չթողի, որ մեր միջոցով իրանական գազը հասնի Եվրոպա, բայց սա մեր շանսն է, եթե հիմա մեր միջոցով չանի Իրանը, ուրիշի միջոցով կանի, ինչպես Ռուսաստանն է ասում, որ եթե Ադրբեջանին զենք չվաճառի, միևնույնն է, Ադրբեջանը ուրիշից կգնի»,- խոսքոը եզրափակեց Արա Պապյանը:
Անժելա Պողոսյան