Շախմատիստ Տիգրան Հարությունյանը Իսպանիայի օփեն մրցաշարում գրավեց 2-րդ տեղը
SportԻսպանիայի Բադալոնա քաղաքում ավարտված օփեն մրցաշարում գերազանց արդյունքի է հասել շախմատի միջազգային վարպետ, երևանցի Տիգրան Հարությունյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել 2-րդ տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան: Այս ստուգատեսում հանդես էին գալիս նաև Հայաստանը ներկայացող շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը, որոնք վաստակել են համապատասխանաբար 6.5 ու 6 միավոր՝ գրավելով 9-րդ և 11-րդ հորիզոնականները: Մրցաշարի հաղթող է ճանաչվել արգենտինացի գրոսմայստեր Պերալտա Ֆերնանդոն, որը վաստակել է 7.5 միավոր: