Իրաքում ահաբեկչական հարձակումներից 45 մարդ է զոհվել
International newsԻրաքում ավելի քան 45 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են երեք պայթյունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 10-ի երեկոյան, Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող Դիյալա նահանգի Բակուբա քաղաքի բնակելի թաղամասերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ոստիկանությունը տեղեկացրել է, որ մահապարտ-ահաբեկիչը ականապատ մեքենան պայթեցրել է Հուիդար շրջանի շուկայի մոտ: Պայթյուններից 35 մարդ է զոհվել, ևս 72-ը վիրավորվել է, մյուս պայթյունը որոտացել է Քանան շրջանում, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 35-ը վիրավորվել են, իսկ երրորդը պայթյունը որոտացել է Ուասբա շրջանում՝ խլելով նվազագույնը 3 մարդու կյանք:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորմանարդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով,որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքիտարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներումհայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալԲաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այնվերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: