Նիդեռլանդներն ուսումնասիրում են Ուկրաինայում Boeing-ի կործանման վայրում հայտնաբերված «Բուկ»-ի բեկորները
International newsՆիդեռլանդների անվտանգության խորհուրդը եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում Boeing-ի կործանման հետաքննության համատեղ խումբը հայտարարել են «Բուկ» համակարգի հրթիռի նոր բեկորների հայտնաբերման մասին:
Այդ մասին ասված է Նիդեռլանդների անվտանգության խորհրդի տարածած մամուլի տեղեկագրում:
«Առայժմ չի հաստատվել կապը աղետյալ ինքնաթիռի եւ կործանման վայրում հայտնաբերված բեկորների միջեւ»,-ասված է մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: