«Ստայուա»-ն Դիարասուբայի համար «Շիրակ»-ին կփոխհատուցի 50 հազար եվրո. Dolce-sport.ro
SportԲուխարեստի «Ստայուա»-ի գլխավոր մարզիչ Միրել Ռեդոյը գոհունակություն է հայտնել թիմում փորձաշրջան անցնող Գյումրիի «Շիրակ»-ի կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբայի խաղային որակներից և, ամենայն հավանականութայամբ, վերջինիս կառաջարկվի պայմանագիր:
Այդ մասին հայտնում է ռումինական Dolce-sport.ro-ն: Ըստ աղբյուրի, ռումինական ակումբը Դիարասուբայի համար «Շիր ակ»-ին կփոխհատուցի 50 հազար եվրո:
Նախորդ շաբաթ «Շիրակ»-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ակումբը Դիարասուբայի հետ ստորագրելու է նոր պայմանագիր, սակայն մի քանի օր առաջ տեղեկացվեց, որ 20-ամյա ֆուտբոլիստը միացել է «Ստյաուա»-ին:
Դիարասուբան «Շիրակ» էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը և հայկական թիմում անցկացրել շուրջ երեք տասնյակ խաղ, խփել 6 գոլ: