Դերսիմում որոտացած պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել
International newsԹուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում անհայտ անձինք հերթական հարձակումն են գործել թուրք ոստիկանության վրա: Ոստիկանական հատուկ ուժերին պատկանող մեքենայի ընթացքի ժամանակ պայթեցվել է ռումբերով բեռնավորված մեկ այլ մեքենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պայթյունի հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել, ով անմիջապես հոսպիտալացվել է: Նշվում է, որ ոստիկանի վիճակը ծանր է:
Հարձակումից հետո տարածաշրջանում լայնամասշտաբ գործողություններ են սկսվել կատարվածի կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով: