Ճապոնիայում կործանվել Է ԱՄՆ-ի օդուժի ուղղաթիռը, անձնակազմի անդամներն անհետ կորել են
International newsՃապոնիայի Օկինավա հարավային պրեֆեկտուրայի ափերի մոտ՝ ամերիկյան ծովային հետեւակի կորպուսի Քեմփ Շվաբ ռազմակայանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա կործանվել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Sikorsky UH-60 Black Hawk ուղղաթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուղղաթիռի անձնակազմի անդամներն անհետ կորած են համարվում: Ընդսմին չի ճշտվում, թե քանի մարդ Է եղել օդանավում: Ըստ որոշ տվյալների՝ ուղղաթիռում 5-8 մարդ Է եղել: Ամերիկացի զինծառայողները Ճապոնիայի առափնյա պահպանության ուժերի հետ համատեղ ձեռնամուխ են եղել ծովում որոնողափրկարարական գործողություն անցկացնելուն:
Sikorsky UH-60 Black Hawk-ը ամերիկյան բազմանպատակային ուղղաթիռ Է: Դրա անձնակազմը բաղկացած Է երեք մարդուց, այն կարող Է տեղավորել մինչեւ 13 զինվոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: