Դոնբասից շուրջ 100 հազար մարդ Է ժամանակավորապես տեղափոխվել Բելառուս
International newsԴոնբասում շարունակվող հակամարտության կապակցությամբ այնտեղից Ուկրաինայի շուրջ 100 հազար քաղաքացիներ են ժամանակավորապես տեղափոխվել Բելառուսի տարածք:
Այդ մասին օգոստոսի 12-ին Կիեւում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:
«Դա վերաբերում Է միայն այն քաղաքացիներին, որոնք ծանր իրադրության պայմաններում Բելառուսի տարածք տեղափոխվելու ցանկություն են հայտնել: Խոսքը փախստականների մասին Է, որոնց թիվը մեզ մոտ շուրջ 100 հազար Է»,-ասել Է Մակեյը:
Նախարարը նշել Է, թե այն, որ Բելառուսն ընդունել Է այդ մարդկանց, «բնավ չի նշանակում Դոնեցկի եւ Լուգանսկի տարածաշրջանների ճանաչումը որպես առանձին հանրապետություններ»:
Մակեյն ասել Է, որ դոնբասցի վերաբնակներին անվճար երթեւեկելու հնարավորություն Է տրամադրվում Բելառուսի վճարովի ավտոմոբիլային ճանապարհներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: