Համահայկական 6-րդ խաղերի ամենամեծ յուրահատկությունը պատմական հայրենիքից մասնակիցների մեծ թիվն էր. Իշխան Զաքարյան
SportՀամահայկական 6-րդ ամառային խաղերին կազմկոմիտեն նման մեծաքանակ մասնակցություն չէր սպասում:
Լրագրողների հետ զրույցում ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: «Շատ լավ եմ գնահատում Համահայկական այս խաղերի արդյունքները: Մենք անգամ չէինք սպասում նման մեծ մասնակցություն: Բավականին հետաքրքիր հանդիպումներ եղան այս խաղերի ժամանակ: Համահայկական 6-րդ ամառային խաղերին մեր պատմական հայրենիքի 9 քաղաքներից շատ մեծ թվով պատվիրակներ ժամանեցին: Հենց սրանք էին այս խաղերի յուրահատկությունները: Ես կարծում եմ, որ այս տեմպը պետք է պահպանենք նաև ապագայում՝ բոլորին հաջողություն մաղթելով և սպասելով նրանց արդեն Համահայկական 7-րդ ամառային խաղերին»,-ասաց նա: