Հագուստն ու կոշիկները «փրկող» 20 խորհուրդ (լուսանկարներ)
LifestyleՎերջին բլոգ-ը գրում է.
Կյանքը անկանխատեսելի բան է՝ մեկ գինի է թափվում հագուստին, մեկ, պարզվում է, կոշիկն է նեղ…
Չարժե դրա համար դեն նետել սիրելի առարկաները: Այդ պատճառով AdMe.ru-ն հավաքել է 20 օգտակար խորհուրդներ, որոնք շանս կտան հագուստին և կոշիկին.
1. Թևատակերի աննկատելի բծերը հեռացնել կիտրոնի հյութի և կերակրի սոդայի օգնությամբ:

2. Որպեսզի սիրելի սվիտերը չմաշվի, 3-4 ժամով այն դրեք սառնարան:

3. Հագուստի էլեկտրականացումից կարելի է խուսափել իրը ներսի կողմից շփելով չոր անձեռոցիկով:

4. Աննշան ճմռթվածությունը կարելի է ուղղել մազերի արդուկի միջոցով:

5. Բաց գույնի հագուստի վրայից քսուքի հետքերը կարելի է վերացնել սափրվելու փրփուրի միջոցով:

6. Նեղ կոշիկը կարելի է լայնացնել այսպես. տոպրակի մեջ լցնել ջուր, տեղադրել կոշիկի մեջ և դնել սառնարանի սառեցման խցիկում:

7. Կարմիր գինու հետքը հանելու համար դրա վրա լցրեք սպիտակ գինի և վրան ցանեք կերակրի սոդա, 2-3 ժամ հետո լվացեք:


8. Երկարաճիտ կոշիկների ձևը պահպանելու համար դրանց մեջ դրեք փաթաթված ամսագրեր:

9. Եթե կրունկներին քսեք պինդ դեզոդորանտ, ապա պինդ կոշիկի կապիչները ոտքը չեն հարի:

10. Որպեսզի կաշվե պիջակը փափկի, այն թրջեք անձրևի տակ ման գալով:

11. Մազերի լաքով կարելի է առարկաներից հեռացնել կարմիր շրթներկի հետքերը:

12. Եթե կորցրել եք ականջօղի ճարմանդը, օգտվեք մատիտի ռետինից:

13. Որպեսզի նոր կոշիկից կոշտուկներ չառաջանան, հագեք հաստ կիսագուլպա և դրա վրա մի քանի րոպե պահեք տաք ֆեն:

14. Ակնոցների թույլ պտուտակը կարելի է ձգել եղունգների անգույն լաքով:

15. Թավշյա կաշվից տրորվածությունը կարելի է հեռացնել ռետինով:

16. Սվիտերներից կլորիկները կարելի է հեռացնել սափրիչով:

17. Եթե հագուստի ճարմանդը լռվել է, ուղղակի այն սեղմեք շրթներկով կամ նրա վրայով անցեք մատիտով:

18. Խառնեք լվացող միջոցը սոդայի հետ: Վերցրեք ատամի խոզանակը և դրանով լավ մաքրեք սպորտային կոշիկի սպիտակ մասերը:


19. Լայն ջինսերը կարելի է թեթև մտցնել երկարաճիտ կոշիկների մեջ ահա այս ձևով:

20. Որպեսզի մուգ ջինսը լվանալուց հետո չգունաթափվի, լվացքի մեքենայի մեջ ավելացրեք կես բաժակ զտված քացախ:
