Yerevan, 17.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱԺ նախկին նախագահը Նիկողոսյանին շնորհված մեդալի եւ դրա շուրջ ստեղծված աղմուկի մասին

Interview

«Բոլոր ազգերն էլ ունեն իրենց տականքները, բայց հայի տականքին ոչ ոք չի հասնի» Գարեգին Նժդեհի այս խոսքերը թերեւս խիստ արդիական են եւ տիպիկ բնութագրող անհայրենիք հայերին, հայերի, ովքեր սիրում են ուրանալ եւ մոռանալ, ծախել ու «ծախված լինել»: Եւ այս պարագայում արդեն կարեւոր էլ չէ, թե ով կամ ինչը կլինի առ ու ծախի առարկան… Օրերս մամուլը պարզապես ողողվեց ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Անդրանիկ Նիկողոսյանի այն հայտարարությամբ թե Հայաստանը մոտ ժամանակներս, այսպես թե այնպես, պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ` կորցնելով իր անկախությունը:

Հիշեցնենք, որ սույն անձնավորությունը, ում անուն-ազգանունը երկրորդ անգամ նշելն անգամ մեծ ճոխություն ենք համարում, հասցրել է հայաստանյան իշխանություններից «կորզել» մի քանի կարեւոր մեդալներ, որոնցից մեկն էլ հանձնել է ԱԺ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչի վերաբերյալ էլ որոշ պատգամավորներ հասցրել են հայտնել իրենց դժգոհությունը: Տխրահռչակ ու անհայրենիք երիտասարդի ֆանտաստիկ մտքերի եւ նրան շնորհված մեդալների վերաբերյալ Orer.am-ը զրուցեց իշխող կուսակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

«Այս հարցի շուրջ ես կխոսեմ որպես կառավարող կուսակցության ներկայացուցիչ, որպես ՀՀ քաղացի եւ որպես մարդ, ով իր ընկերների հետ դեռեւս խորհրդային տարիներին կանգնած է եղել անկախության ակունքներին եւ ձգտել է դրան: Ասեմ, որ Նիկողոսյանի նմանների վարքագիծն առաջին չէ եւ ոչ էլ վերջինը կլինի: Կան շատ Նիկողոսյաններ եւ նմանատիպ մարդիկ, ովքեր, ունենալով հայի անուն-ազգանուն, Ռուսաստանի Դաշնությունում իրենց խոսքով տպավորություն են ստեղծում, թե Հայաստանում ներկայացնում են որոշակի շահեր, սակայն իրենց մտքերը զուտ հուզական են եւ որեւէ կապ չունեն հայ ժողովրդի հետ: Նման մարդիկ պարզապես որոշակի ծառայություններ են մատուցել կամ մատուցում Ռուսաստանի Դաշնությանը եւ եթե ծառայությունը գնող կա եւ նրա ասածը որեւէ մեկին պետք է, ապա դա այլ բան է, սակայն ասեմ, որ երբեմն նման մարդիկ այդպիսի քայլերի են գնում զուտ անձնական նկատառումներից ելնելով: Շատ անգամ հայերը նման հայտարարություններ են անում նաեւ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու, իրենց անձնական խնդիրներն այնտեղ լուծելու համար: Այն, ինչ նա է ասել, բնավ չի վերաբերվում մեր ազգին եւ չի բխում մեր պետության շահերից, իսկ եթե նրա ասածը մեր շահերից չի բխում, ապա ու՞մ շահերից է բխում: Եթե նա խոսեր ռուս եւ հայ ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման, դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու, ԵՏՄ-ում Հայաստանի դերն էլ ավելի ակտիվացնելու մասին լիներ, ապա կհասկանայի եւ կընդունեի, որ դա տեսակետ է Հայաստանի ինտեգրացիոն խորացումների վերաբերյալ: Նման հայտարարությունը, որը ԱՊՀ-ի վերաբերյալ է, ես կհասկանայի: Մենք դարերով կորցրել ենք մեր պետականությունը եւ դա եղել է արտաքին ճնշումների, խարդավանքների, պատերազմների եւ այլնի արդյունքում: Սակայն հիմա նույնն է կատարվում որոշ մարդիկ հայի անուն ազգանունով շատ հանգիստ ու սահուն կերով շատ վտանգավոր արարքներ են կատարում»,- ասաց պատգամավորը:

Սամվել Նիկոյանն իր խոսքում նաեւ նշեց, որ Նիկողոսյանի նմանների բարբաջանքներին ուշադրություն դարձնելն այդքան էլ ճիշտ չէ: «Ես անգամ մամուլում եմ ականատես եղել շատերի վրդովմունքին՝ կապված այդ հարցի շուրջ: Մի կողմից կասեի, որ չարժե նման մարդկանց որեւէ ձեւով արձագանքել, անդրադառնալ, կարեւորել, շրջանառել, որովհետեւ եթե մարդը չի հասկանում թե ինչ է անկախությունը եւ երբ նա մեր պետության քաղաքացին չէ, ապա չարժե լուրջ ուշադրություն դարձնել իրեն: Սակայն մյուս կողմից էլ եթե ինչ-որ մեկը բանավոր կամ գրավոր ձեւով փորձ է անում պետության անկախության դեմ գնալ, ուրեմն պետք է նմաններին հենց տեղում «տեղը դնել» , գնահատականները պետք է լինեն շատ հստակ»:

Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից շնորհված մեդալի հետ կապված պատմությանը՝ Նիկոյանն ասաց հետևյալը. «Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում Ազգային ժողովի պատվո մեդալը, ժամանակին ես էլ եմ շնորհել նման մեդալներ, սակայն մեծ պատասխանատվություն է նրան նման բարձր պարգեւի արժանացնելը: Կարծում եմ այս հարցի հետ կապված գնահատականը շատ հստակ պետք է դրվի, խոսքը վերաբերվում է ոչ միայն Նիկողոսյանին, այլև յուրաքանչյուր մարդու, ով Հայաստանի Հանրապետության գաղափարին դեմ է գնում: Պետք է հիշել, որ Աստված յուրաքանչյուր ազգի ստեղծել է ազատ ու անկախ: Քարոզել այդ անկախության դեմ նշանակում է գնալ հակաաստվածային քայլերի»:

Սոսե Չանդոյան

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable