Դիարբեքիրում քուրդ զինյալները կրկին հարձակվել են ժանդարմերիայի վրա
International newsԹուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները Դիարբեքիրում կրկին հարձակում են գործել իրավապահների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հերթական դեպքը գրանցվել է Դիարբեքիրի Դիյադին գավառում:
Քուրդ զինյալներն ականանետներով և հրացաններով, թուրքական ժամանակով 21:30-ի սահմաններում, հարձակվել են ժանդարմերիայի հրամանատարության վրա: Թուրքական իրավապահ մարմինների կողմից հնչեցված պատասխան կրակոցների հետևանքով PKK-ի մարտիկները դիմել են փախուստի:
Կատարվածի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Նրանց հայտնաբերելու նպատակով թուրքական իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել: