ԱՄՆ-ն Թուրքիայի տարածքից հարվածներ է հասցրել ԻԼԻՊ-ին
International newsՄիացյալ Նահանգները Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայից հարվածել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին տեղեկություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Հարվածներ հասցվել են F-16 տեսակի ռազմական ինքնաթիռներով: Գործողությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Օգոստոսի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը` Պենտագոնը, Ինջիրլիքի ռազմաբազ էր ուղարկել վեց F-16 տեսակի ռազմական ինքնաթիռ և 300 հոգանոց զինվորական անձնակազմ` ԻԼԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով: