Համահայկական խաղերի ֆուտբոլի մրցաշարի հաղթողը Ստեփանակերտի թիմն է
SportՀամահայկական 6-րդ ամառային խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի հաղթողը Ստեփանակերտի թիմն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակչում Ստեփանակերտի թիմը, որն, ի դեպ, պայքարը սկսել էր դեռևս Ասկերանում կայացած խմբային փուլի հանդիպումներով, մրցում էր Բառնաուլի թիմի հետ: Ստեփանակերտի թիմին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ և դառնալ Համահայկական 6-րդ ամառային խաղերի մրցաշարի հաղթող: Երրորդ տեղը զբաղեցրեց Պիլարի թիմը:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահըմայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ուՀայաստանի քաղաքներով կուղևորվիՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքԵրևան: Ջահը կանցնի հայկական մի շարքքաղաքներով: Համահայկական ամառային 6-րդխաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը:Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս,սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ,բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերը իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբայլ նաև մասնիկներից քանակով, որը գերազանցում է 6350-ը: