Թուրքիան մտադիր է միջազգային հետախուզում սկսել թուրք նախկին դատախազների նկատմամբ
International newsԹուրքիայի իրավապահ մարմինները փախած համարվող երկու թուրք նախկին դատախազների` Զեքերիա Օզի և Ջելալ Քարայի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշում են կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ ծանր հանցագործությունները քննող Բաքըրք յոյի 2-րդ դատարանը արդարադատության նախարարությանը «դիֆուզիոն հաղորդագրություն» է ուղարկել:
Հաղորդագրությունը, որը պարունակում է գրեթե նույն չափորոշիչները, ինչ «Ինտերպոլ»-ի «կարմիր շրջաբերականը», Թուրքիայի «Ինտերպոլի» կողմից ուղարկվելու է մյուս երկրների «Ինտերպոլ»-ներին: Հաղորդագրությունը նախատեսում է, որ հետախուզման մեջ գտնվող անձինք տվյալ երկրում բռնվելուց հետո հանձնվեն Թուրքիային:
Թուրքական լրատվամիջոցներն օգոստոսի 11-ին տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր նախկին դատախազներ ԶեքերյաՕզը և Ջեմալ Քայան, ում ձերբակալելու մասին որոշում էր կայացվել օգոստոսի 10-ին, թուրք-վրացական Սարպիի անցակետումհատել են սահմանը և մտնել են Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ Հայաստան: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նշեց, որտեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին: «Մենք նմանտեղեկատվություն չունենք»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նախկին դատախազներ Զեքերիա Օզը և Ջեմալ Քայան Թուրքիայում նախ հեռացվել էին իրենց պաշտոններից, այնուհետևքրեական հետապնդման էին ենթարկվել, երբ սկսել էին վարել 2013 թվականի դեկտեմբերին բացահայտված «Մեծ կաշառք» գործը,որին խառնված էին երկրի այն ժամանակվա վարչապետ ՌեջեÖ ƒ Թայիփ Էրդողանը, նրա որդին՝ Բիլալ Էրդողանը, ինչպես նաևչորս նախարար: