Իրաքի մայրաքաղաքում պայթյունից տուժածների թիվը հասնում է 300-ի
International newsԻրաքի մայրաքաղաք Բաղդադում օգոստոսի 13-ին ուժգին պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, իսկ վիրավորներինը` գերազանցել է 200-ը: Պայթյունը որոտացել է վաղ առավոտյան ժամը 6-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իր աքի ոստիկանության տեղեկացմամբ` ականապատ բեռնատարը պայթել է Բաղդադի հյուսիսում գտնվող Սադր շրջանի շուկայի մոտ: Ավելի վաղ արաբական աղբյուրները հայտարարել էին 54 զոհերի և 86 վիրավորների մասին:
Պայթյունի իրականացման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»: Ավելի վաղ` օգոստոսի 10-ին, երեք ականապատ մեքենաների պայթյուններից 45 մարդ էր զոհվել Իրաքի Դիյալա նահանգում:
«Իսլամական պետություն» իսլամիստականահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերիմիավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակնէր կազմավորե լ իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի ևԻրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալԲաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամականպետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: