Աղրըում երեք քուրդ զինյալ է սպանվել
International newsԹուրքիայի Աղրը նահանգի Դիյադին գավառում ժանդարմերիայի հրամանատարության վրա հարձակում գործած Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները սպանվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Օգոստոսի 12-ի երեկոյան ժանդարմերիայի վրա հրացաններով հարձակում գործած քրդերի նկատմամբ թուրք իրավապահները կրակ են բացել: Կողմերի միջև բախման հետևանքով երեք քուրդ զինյալ սպանվել է: