Ահաբեկիչները ռմբակոծել են սիրիական Լաթաքիա քաղաքը
International news«Ջաբհա ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման ապստամբներն օգոստոսի 13-ին ռմբակոծել են Լաթաքիա քաղաքը: Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ` հրթիռներից մեկն ընկել է տեղի մուֆթիի նստավայերի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մի քանի մարդ վիրավորվել է: Ռումբերը ն աև ընկել են քաղաքային պուրակում և Սլեյբա թաղամասում:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` նախնական տեղեկություններով վիրավորվել է 12 մարդ:
Լաթաքիայի հյուսիս-արևելքում տարածված ահաբեկչական խմնբավորումները պարբերաբար հարձակումներ են իրականացնում անվտանգ թաղամասերի ուղղությամբ: Սիրիական բանակը պայքար է մղում ահաբեկչական խմբավորումների դեմ:
ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` սիրիական օդյաին ուժերը ռմբակոծել են «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերը Թադմուրի մերձակայքում: Մասնավորապես Ջաբալ Տար և Մուսլիս շրջանում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց փոխադրամիջոցները:
Աղբյուրի հաղորդմամբ` Հոմսում 128 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:
Սիրիայում ավելի քան չորս տարի շարունակվող բախումների զոհ է դարձել, ՄԱԿ-ի տվյալներով, 220 հազարից ավելի մարդ: