Yerevan, 01.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ռազմավարությանը

Society

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ օգոստոսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացելով նիստը՝ վարչապետը դիմել է ներկաներին. «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինար արության ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ մի քանի օր առաջ հերթական փաստաթուղթն է ստորագրվել, ինչը նշանակում է, որ գործընթացն սկսվել է, այսինքն՝ շինարարությունը մենք հաջորդ շաբաթ սկսելու ենք: Համոզված եմ, որ Իրանի հետ համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին:
Ողջունելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն ու կարևորելով կողմերի՝ Իրանի և միջազգային միջնորդների կառուցողական ջանքերը գործընթացում փոխընդունելի լուծումների հասնելու գործում՝ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու հարցում կարևոր քայլ է կատարվել: Իրանը Հայաստանի համար կարևոր և հուսալի երկիր է, իսկ մեր ժողովուրդների հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ես լիահույս եմ, որ Հայաստանի ու Իրանի համար տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ճանապարհին նոր հեռանկարներ են ուրվագծվել, և մենք ջանք չենք խնայելու իրացնելու բոլոր հնարավորությունները»:

Վարչապետի հանձնարարությամբ` հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության սահմանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Բայց, ինչպես նախօրոք մենք տեղեկացրել էինք, հարևան երկրում Եվրոպական խաղերի անցկացման ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերն ապահովեցին հրադադարի կատարումը, դեռ ավելին, զսպվածություն ցուցաբերելով և ոչ մի խախտում չիրականացնելով: Եվրոպական խաղերից հետո լարվածության աստիճանը մեկ բարձրանում, մեկ իջնում է: Ինչպես կանխատեսել էինք, մեր հարևանները փորձելու են լարվածությամբ ինչ-որ քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ գտնել իրենց համար: Լարվածությունն այս երկու ամսվա ընթացքում բարձրացել է ոչ միայն նրանով, որ հրաձգային զենքով են կրակել, այլ նաև կրակել են խոշոր հրաձգային զենքերով: Նաև ականանետով կրակային խոցման աստիճանը բարձրացել է՝ 60, 82 և մինչև 120 մմ ականանետերով կրակոցներ են եղել: Դեռ ավելին, վերջին օրերի ընթացքում մի քանի դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձ է եղել, որոնք հայկական զինուժը կանխել է: Հակառակորդին ուղղված մեր հորդորներին, որ պետք է երկխոսության և շփման գծում վստահության մեխանիզմների ձևավորմամբ փորձենք մեր հարաբերությունները ձևավորել, հակառակորդը պատասխանում է իրավիճակի լարվածությամբ: Ուզում եմ Ձեզ զեկուցել և տեղեկացնել մեր ժողովրդին, որ հայկական ԶՈՒ-ի ստորաբաժանումները, ովքեր առաջին գծում մարտական հերթապահությամբ սահմանների պաշտպանությամբ են զբաղված, հաստատակամ են, իրենց խնդիրները գիտեն, պարտականությունները գերազանց կատարում են: Ցա վոք սրտի, մենք նաև վերջին օրերին ունեցանք մեկ կորուստ, որի համար, կարծում եմ, մեր բոլորի սփոփանքի խոսքը պետք է ուղղենք մեր զոհված զինծառայողի հարազատներին: Բայց, այնուամենայնիվ, մենք մեր առջև դրված խնդիրները կատարել և կատարում ենք և պատրաստ ենք ոչ միայն պաշտպանության, այլև կանխարգելիչ միջոցառումներ և նաև զսպման համապատասխան մեխանիզմներ ձևավորել»:

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով: ՀՀ կառավարության աշխատակազմին հանձնարարվել է նշված կազմակերպության հետ կնքել պետության կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման պայմանագիր՝ մինչև տվյալ գնումը կատարելու ֆինանսական միջոցների հատկացումը: Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Այս խորհրդատվության արդյունքներով հանր ությունը կստանա իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ, նաև մենք՝ կառավարությունը: «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, և կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմքեր կունենանք: Ուզում եմ նաև հիշեցնել, որ ռուսական կողմի հետ համատեղ մենք աշխատում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվելիք աուդիտի աշխատանքների վրա: Միաժամանակ ուզում եմ անդրադառնալ գործող սակագների հարցին: Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվությա ն ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»:

ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել և օտարել: Սահմանվել է, որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Գնորդը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊՆ-ն է, որը պարտավոր է առնվազն վեց ամիս ժամկետով և առնվազն 55 հազար ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել մարզահամերգային համալիրում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել ՀՀ կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը, համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում: Նաև հավանություն է տրվել &l aquo;ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ ներդրումային ծրագրին:

Այս ընկերությունը նպատակ ունի մարզահամերգային համալիրի ձեռքբերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետևյալն է. նորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Ծրագիրը նախատեսվում է իր ականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում, ընդհանուր ծախսը՝ ներդրումների չափը, գերազանցելու է 100 մլն ԱՄՆ դոլարը: Կստեղծվի առնվազն 250 աշխատատեղ:

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնք թելադրված են Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում հանքային հումքի տեսակներին և ընդերքին վերաբերող տեղեկատվության՝ ՀՀ տարածքից ԵԱՏՄ ոչ անդամ երրորդ երկրներ արտահանելու արտոնագրերի տրամադրման գործընթացը կարգավորելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ կարգավորվում են այն հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները: 

ԵԱՏՄ անդամակցության շրջանակում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետը վերակառուցելու և Մաքսային միության սահմանած պահանջներին համապատասխանեցնելու նպատակով անհատ սեփականատիրոջից հողամաս ձեռք բերելու համար կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հատկացվել է 16 մլն 800 հազար ՀՀ դրամ: 

Նիստում հավանություն է տրվել «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով այն համապատասխանեցվում է ԵԱՏՄ և միջազգային ընդունված պահանջներին: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

2014 թ. գործարկված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի օրինակով այժմ իրականացվում է Վանաձոր քաղաքի համանման կենտրոնի հիմնման ծրագիրը: Այլ մարզերում ևս նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ և ձևավորել դրանց միասնական ցանց: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ճանաչվել է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ծրագրերի իրականացման գլխավոր օպերատոր: Գյումրու կենտրոնում գործում է 13 տեղական և միջազգային տեխնոլոգիական կազմակերպություն: Կառավարության որոշմամբ լրացում է կատարվել նախկին որոշումներից մեկուÕ ´, ինչը ՁԻՀ-ին հնարավորություն կտա կենտրոնում տեղադրված կազմակերպություններին տարածք տրամադրել վարձակալության իրավունքով:

Գործադիրը սահմանել է պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձևավորման, պահպանման, բացթողնման կարգը: Այն հնարավորություն է տալիս կարգավորել պաշարի ձևավորումը ինչպես պետբյուջեի, այնպես էլ միջազգային ծրագրերի և նվիրատվությունների, օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, մեծացնել մարդասիրական օգնություն ցուցաբերելու, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով պահանջվող ապրանքների բացթողնման օպերատիվությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ս.թ. օգոստոսի 1-ին Գյումրի կատարած այցի ընթացքում արծարծված՝ քաղաք ի Հայորդաց տունն անհրաժեշտ գույքով ապահովելու նպատակով կառավարությունը «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին հատկացրել է 4 մլն 800 հազար ՀՀ դրամ:

Կառավարությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով՝ նվիրված Ոսկան Երևանցու 400-ամյակին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թ. նախահաշիվը: 2012 թ. ապրիլին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում սկսվեցին հայկական տպագության 400-ամյակին նվիրված միջոցառումները: Դրանց շարքում են նաև հայ նշանավոր տպագրիչ-հրատարակիչ Ոսկան Երևանցու (1614-1674 թթ.) ծննդյան 400-ամյակի միջոցառումները, որոնք հնարավորություն կտան առավել ընդգրկուն ներկայացնելու Ոսկան Երևանցու տպագրական ժառանգութ յունը և գնահատելու հայ գրատպության մեծ երախտավորի վաստակն ու մատուցած ծառայությունը հայ ժողովրդին: Պատահական չէ, որ Ոսկան Երևանցու 400-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. նշանակալից իրադարձությունների օրացույց:

Ծրագրով նախատեսվում է Ոսկանյան գրքերի հատուկ ցուցադրություն, որի ժամանակ այցելուները հնարավորություն կունենան տեսնել ինչպես Մատենադարանի, այնպես էլ Հայաստանի ու արտերկրի մի շարք գրադարաններում ու թանգարաններում պահվող Ոսկանյան հրատարակությունները: Տեղի կունենա նաև «Ոսկան Երևանցի. ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» երկօրյա սեմինար: 

Կառավարությունը որոշել է «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրից տնտեսված գումարն ուղղել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի օդափոխման և օդորակման համակարգերի անցկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը:

Գործադիրը հաստատել է ՀՀ 4-րդ զեկույցը՝ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի առաջին կետի համաձայն: Հայաստանն այդ փաստաթուղթը վավերացրել է 2002 թ. դեկտեմբերի 28-ին: ՀՀ 4-րդ զեկույցը կազմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Այն բաղկացած է ներածությունից, 4 մասից և 4 հավելվածից և ամփոփում է երկրի պատկան մարմինների նշված ոլորտի երեք տարվա աշխատանքը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը: Փաստաթղթի նպատակն է բարելավել հանրային ծախսերի առաջնահերթության սահմանումը և բարձրացնել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարությանը և ֆինանսավորման ծրագրին, որի իրականացմամբ ավելի արդյունավետ կկազմակերպվեն բնակավայրերի կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարումն ու ջրահեռացումը, խն այողաբար կօգտագործվի ջուրը, կլուծվեն բնապահպանական խնդիրները:

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագրի համաֆինանսավորումն ընթացիկ տարում չի օգտագործվելու: Վերազինման ծրագրի կատարողականի հետ կապված հիմնախնդիրները հաշվի առնելով՝ ամբողջապես չի իրականացվելու նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի համաֆինանսավորումը: Դրա փոխարեն կան ծրագրեր, որտեղ նույնիսկ լրացուցիչ համաֆինանսավորման պահանջ կա: Կառավարությունն այս խնդիրների հետ կապված որոշում է ընդունել, որով կապահովվի վարկային և դրամաշնորհային ծրագրերով իրականացվող աշխատանքների բնական ոն ընթացքը: շ

Գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում և 2015թ. պետբյուջեում: Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի մինչև 2015 թ. տարեվերջ լիարժեք կազմակերպումը և ֆինանսավորումը: Վարչապետի դիտարկմամբ՝ կառավարությունը փաստորեն կրկնապատկում է սրտի անհետաձգելի վիրահատության համար նախատեսված ֆինանսական հատկացումը՝ ավելի վաղ տրամադրած 500 մլն ՀՀ դրամին ավելացնելով ևս 500 մլն ՀՀ դրամ:

Կառավարությունը հաստատել է ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև ՀՀ քաղաքացի համարվող, Հայաստանում բնակվող, ՀՀ և նախկին Խորհրդային միության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգը և չափերը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի հրամանագրով ս.թ. սեպտեմբերի 3-6-ը ՀՀ նախագահի ղեկավարությամբ անցկացվելու է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը: Նախապատրաստական աշխատանքը մոտենում է ավարտին: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի անցկացվել է ցուցադրական մի քանի պարապմունք: Զորավարժության մասնակիցները պետք է ուսումնասիրեն դրա կարգը և աշխատանքի մեթոդաբանությունը, որպեսզի միջոցառումն անցկացվի պատշաճ մակարդակով:

ՀՀ կրթության և գիտության նախարարն իր գործընկերներին է դիմել սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ՝ հորդորելով ավանդույթի համաձայն այդ օրը դիմավորել ուսումնական հաստատություններից որևէ մեկում և շնորհավորել մեր երեխաներին:

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments