Վարկատուների հետ համաձայնագիրը սոցիալական խնդիրներ կստեղծի հասարակության մեջ. Հունաստանի ֆիննախ
International newsՎարկատուների հետ Հունաստանի համաձայնագիրը, որն ուղեկցվում Է ծանր բարենորոգումների եւ խիստ խնայողության միջոցառումների փաթեթով, անխուսափելիորեն սոցիալական հիմնախնդիրների կհանգեցնի հասարակության մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին այս կարծիքն Է հայտնել ֆինանսների նախարար Էվկլիդիս Ցակալոտոսը Հունաստանի խորհրդարանի չորս պրոֆիլային կոմիտեների նիստում, որոնք շտապ կարգով բանավեճ են սկսել միջազգային վարկատուների հետ 85 միլիարդ եվրո ծավալով օգնության երրորդ վարկային ծրագրի համաձայնագրի շուրջը:
«Կլինեն (խիստ խնայողության) նոր միջոցներ, ավելի ծանր միջոցներ հացթուխների, դեղագործների եւ շատ ուրիշերի համար, կծագեն սոցիալական հիմնախնդիրներ,- ասել Է նախարարը: Սակայն այդ միջոցները չեն կիրառվի բոլորը միանգամից, օրինակ՝ ֆերմերների համար դիզելային վառելիքի գների բարձրացումը տեղի կունենա երկու փուլով, առաջինը՝ հոկտեմբերին, իսկ երկրորդը՝ հաջորդ տարի, մյուս դեպքերում Էլ բարենորոգումների գործընթացը կլինի աստիճանական», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: