Ավելի քան 2,7 հազար նոր ավտոմեքենա Է այրվել Տյանցզինում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով
International newsՉինաստանի Տյանցզին քաղաքի նավահանգստային գոտու՝ վտանգավոր նյութերով լցված պահեստում օգոստոսի 12-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, որին հաջորդել Է հրդեհը, այրվել Է 2748 նոր ավտոմեքենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հաղորդել Է lfeng ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուրի:
Օգոստոսի 12-ին տեղական ժամանակով ժամը 23:30-ին, 30 վայրկյան տարբերությամբ, Բիյանհայի շրջանում երկու հզոր պայթյուն Է որոտացել Ruihai Logistics լոգիստիկական ընկերության պահեստում, որտեղ պահվում Էին վտանգավոր նյութեր: Պայթյուններն այնպիսի ուժգնություն են ունեցել, որ դրանք գրանցել Է տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Դրանց հզորությունը կազմել Է 3 եւ 21 տոննա տրոտիլին համարժեք: Զոհվել Է 44 մարդ, 520-ը տեղափոխվել են հիվանդանոց, եւս 21 մարդ համարվում Է անհետ կորած:
Հրատարակության աղբյուրի տվյալներով՝ նավահանգստում գտնվում Էին Volkswagen մակնիշի նոր ավտոմեքենաներ, որոնք ավելի վաղ ներմուծվել Էին ՉԺՀ: Հաղորդվում Է, որ հրդեհը ոչնչացրել Է 1065 Touareg ավտոմեքենա, 770 Multivan, 391 Beetle, 251 Tiguan, ինչպես նաեւ Magotan, Up, Golf եւ Golf Sportsvan մոդելների տասնյակ ավտոմեքենաներ:
Հարյուրավոր հրշեջներ շարունակում են պայքարել կրակի դեմ: Տյանցզինի հրշեջ բրիգադը հայտնել Է, որ պահեստում գտնվում են վտանգավոր նյութեր, ինչը կրակն անկանխատեսելի Է դարձնում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին: