Թուրքիայում կոալիցիոն կառավարություն չի կազմվի
International newsԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների միջև կառավարական կոալիցիա չի կազմվի:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թու րքիայի վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն:
«ՀԺԿ-ի հետ ի սկզբանե տարաձայնություններ ենք ունեցել արտաքին քաղաքականության և կրթության հարցում»,- ասել է Դավութօղլուն` նշելով, որ 12 տարվա ընդդիմություն հանդիսացող Քըլըչդարօղլուի հետ 12-ամյա իշխանական կուսակցությունը չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Անհամաձայնությունը բնական երևույթ որակելով` երկրի վարչապետը նշել է, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել երկիրն առանց կառավարության չթողնելու համար:
Դավութօղլուն հայտնել է նաև, որ ամենամեծ հավանականությունը վաղաժամ ընտրություններն են: