Հունաստանի Կոս կղզում միգրանտներին կտեղավորեն զբոսանավի վրա
International newsՀունաստանի իշխանությունները որոշել են զբոսանավ ուղարկել Կոս կղզի, որպեսզի նրա վրա տեղավորեն այն միգրանտների մի մասին, որոնք Մերձավոր Արեւելքից ու Հյուսիսային Աֆրիկայից այնտեղ են տեղափոխվել Միջերկրական ծովով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նավը կանգնելու Է կղզու գլխավոր նավահանգստում: Նրա վրա ժամանակավորապես կտեղավորվի մինչեւ 2500 մարդ: Ավելի վաղ մարզադաշտի տարածքում բնակվող միգրանտների եւ ոստիկանների միջեւ ընդհարումներ Էին տեղի ունեցել:
Նավի վրա միգրանտները կկարողանան գրանցվել եւ փաստաթղթեր ստանալու դիմումներ ներկայացնել, որոնք նրանց թույլ կտան շարունակել իրենց ճանապարհը Եվրոպայով:
Եվրահանձնաժողովը հունական կղզիներում ներգաղթյալների հետ կապված իրադրությունը որակել Է «ծայրահեղ լարված»: Բրյուսելը կոչ Է անում ԵՄ-ի երկրներին՝ օգնել Հունաստանին՝ իրենց մոտ տեղավորելով փախստականների մի մասին:
Ներկայում Կոս կղզում գտնվում են շուրջ 7 հազար հարկադիր վերաբնակներ, հիմնականում՝ Սիրիայից, ինչն արդեն կղզու բնակչությունն ավելացրել Է մեկ քառորդով: