Սոցփաթեթի շուրջ 43.5 հազար շահառու արդեն անցել է կանխարգելիչ բժշկական քննություն
SocietyՀաջողությամբ շարունակվում է 2015 թվականի հունվարի 1-ից ներդրված սոցիալական շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 2015թ. հունվար-հուլիսի ընթացքում սոցիալական փաթեթի 43 հազար 486 շահառու արդեն անցել է կանխարգելիչ բժշկ ական քննություն, ինչը կազմում է շահառուների ընդհանուր թվի շուրջ 49 տոկոսը:
Նշված աշխատանքների տեմպերը հատկապես ակտիվացել են ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակից սկսած: Այսպես, միայն հուլիսին ծրագրից օգտվել է 8671 շահառու կամ շուրջ 42 տոկոսով ավելի` 2015թ. առաջին երեք ամիսների նկատմամբ: Սոցիալական փաթեթի նոր բաղադրիչի ներդրումը առողջապահության ոլորտի ընդհանուր քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է և միտված է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։ Սոցիալական փաթեթի շահառուի տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելը շահառուների համար պար տադիր նախապայման է 2016թ. սոցիալական փաթեթի ծառայություններն ակտիվացնելու համար: