«Էլ Նինյո» ցիկլոնը բնական կատակլիզմներով Է սպառնում Կալիֆոռնիային
International newsԽաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում այժմ տեղի են ունենում կլիմայական գործընթացներ, որոնց հետեւանքներն առաջիկա աշնանը եւ ձմռանը կդառնան իրենց ուժով աննախադեպ փոթորիկներն ու ցիկլոնները ԱՄՆ-ի արեւմտյան նահանգների պատմության մեջ:
Այդ մասին նախազգուշացրել Է Կլիմայի կանխատեսման կե նտրոնը, որը մտնում Է Միացյալ Նահանգների համերկրային Ազգային օդերեւութաբանական ծառայության մեջ:
«Մենք Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտիներում նկատում ենք ջրի վերին շերտի ջերմաստիճանի զգալի բարձրացում,-նշվում Է Կենտրոնի մասնագետների կողմից տարածված հաղորդագրության մեջ:-Այս ֆենոմենը, որը հայտնի Է որպես «Էլ Նինյո», թափ Է առնում: Մեր մաթեմատիկական մոդելները խոսում են այն մասին, որ առաջիկա աշնանը եւ ձմռանը ԱՄՆ-ի արեւմուտքին եւ ամենից առաջ Կալիֆոռնիային, կարող են պատուհասել վերջին տասնամյակների ընթացքում աննախադեպ փոթորիկներն ու ցիկլոնները»:
Ամենամեծ նյութական եւ բնական վնասը Էլ Նինյոն Կալիֆոռնիային հասցրել Է 1997 թվականի ամռանը: Այժմ գիտնականները նախազգուշացնում են, որ վերահաս բնական կատակլիզմներն ավելի մեծ թափ են ունենալու: Առաջին հերթին դա վերաբերում Է ջրհեղեղներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: