Սիրիայում հումանիտար աջակցության կարիք ունի ավելի քան 12 միլիոն մարդ. ՄԱԿ
International newsՍիրիայում ճգնաժամի սկզբի համեմատ հումանիտար կարիքները աճել են 12 անգամ: Ներկայում 12.2 միլիոն մարդ Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունի` ներառյալ 5.6 միլիոն երեխա:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման ստորաբաժանման մամուլի պատասխանատու Իենս Լերկեն:
Նա հիշեցրել է, որ արդեն 5 տարի տևող պատերազմի հետևանքով երկրի բնակչության կեսը հարկադրաբար տեղահանվել է, իսկ 4 միլիոնից ավելին գրանցվել են որպես փախստականներ: Տեղում իրավիճակը գնահատելու համար Սիրիա է մեկնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը: Նրա այցը Սիրիա և Լիբանան կտևի օգոստոսի 14-17-ը:
Ակնկալվում է, Օ’Բրայենը Դամասկոսում հանդիպումներ կունենա երկրի իշխանության առանցքային դեմքերի հետ և կքննարկի քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու և պաշտպանելու ուղիները: ՄԱԿ-ի պաշտոնյան հույս ունի անձնապես այցելել Հոմս ու տեղում ծանոթանալ փախստականների ու տեղահանվածների հետ, ինչպես նաև հանդիպել հումանիտար և գործընկեր կազմակերպությունների