Լիբանանում ձերբակալվել է սուննի առաջնորդներից մեկը
International newsԼիբանանի իշխանությունները հայտնել են իսլամիստների սուննի առաջնորդ Ահմեդ Ալ Ասիրին ձերբակալելու մասին, փոխանցում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ Ալ Ասիրին ձերբակալել են Բեյրութի օդանավակայանում՝ երկիրը լքելու փորձ կատարելիս, փոխանցում է Gazeta-ն։
Ալ Ասիրին որոնում էին անօրինական զինված գործունեության համար, այդ թվում նաեւ՝ լիբանանյան բանակի վրա հարձակման։