Իրանը ՄԱԳԱՏԷ-ին է տրամադրել միջուկային ծրագրի տվյալները
International newsԻրանի իշխանությունները Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանն (ՄԱԳԱՏԷ) են փոխանցել միջուկային ծրագրի պատմության մասին տվյալները: Газета.Ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է կազմակերպության կայքում:
«Այսօր Իրանը ՄԱԳԱՏԷ-ին է տրամադրել գրավոր մեկնաբանությունը և համապատասխան փաստաթղթերը, ինչպես նախատեսված էր իրանական միջուկային ծրագրի պարզաբանմանն ուղղված գործողությունների ծրագրով», - ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ
Պայմանավորվածության համաձայն` ՄԱԳԱՏԷ-ն իրավունք ունի Իրանին խնդրել հավելյալ տեղեկությունը տրամադրել մինչև հոկտեմբերի 15-ը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել, որով հավանություն էր տալիս Թեհրանի և «վեցյակի» միջև կնքված համաձայնագրին` իրանական միջուկային ծրագրի շուրջ: