Չինական Տյանցզին քաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 104-ի
International newsՉինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 12-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 104-ի: Այս մասին հաղորդել է «Սինխուա» գործակալությունը` տեղի իշխանություններին հղումով:
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները պայթյունի վայրի մոտակա շրջանի բնակիչներին զգուշացրել էին տարհանում իրականացնելու անհրաժեշտության մասին, քանի որ քամու ուղղության պատճառով օդի աղտոտվածություն առաջանալ:
Դեռևս անհայտ է քիմիական նյութերի բաղադրությունը, որոնք պահվում էին չինական պահեստում: