«Ռոսսելխոզնադզորը» շուրջ 600 տոննա արգելված սննդամթերք է ոչնչացրել
International newsՌուսաստանի սննդի անվտանգության վերահսկողությամբ զբաղվող մարմինը՝ «Ռոսսելխոզնադզորը», օգոստոսի 6-ին առգրավել էր Ռուսաստան ներմուծված 870 տոննա արգելված արտադրանք, որից 597 տոննան արդեն ոչնչացվել է: Газета.Ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
«Այսօրվա դրությամբ առգրավված և ոչնչացված է 550 տոննա բուսական ծագման սննդամթերք: Առգրավված է 321 տոննա կենդանական ծագման սննդամթերք, ոչնչացված է 47 տոննա», - հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»:
Ռուսական սննդամթերքների էմբարգոյի տակ հայտնված մթերքը ոչնչացվում է օգոստոսի 6-ից սկսած: