Թոմաս Տուխել. Մեծ հաճույք էր «Բորուսիայի» խաղին հետեւելը
SportԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի 2015/16թթ. առաջնության առաջին տուրի հաղթական խաղին, որում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ:
«Խփեցինք հրաշալի գոլեր, ես շատ գոհ եմ: Թիմը գիտի, որ անցկացրել է հիանալի հանդիպում: Ինձ մեծ հաճույք պատճառեց իմ թիմի խաղին հետեւելը: Խաղացինք բարձր տրամադրությամբ եւ ներդրեցինք բոլոր ուժերը: Յուրգեն Կլոպն արտակարգ հիմք է դրել «Բորուսիայում»,- Տուխելի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ դորտմունդյան խաղով Թոմաս Տուխելը «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց Բունդեսլիգայում: 2008-ից մինչեւ նախորդ մրցաշրջանի ավարտը «Բորուսիան» գլխավորում էր գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը, ում Տուխելը 2008-ին փոխարինել էր նաեւ գերմանական «Մայնցում»: